lilium

Մեր մասին

Lilium-ը բնական խնամքի պրեմիում հայկական բրենդ է, որը հիմնադրվել է Երևանում՝ 2025 թվականի աշնանը։

 

Բրենդը ստեղծվեց մի պարզ, բայց կարևոր նպատակով՝ հայկական արտադրողների շարքում ձևավորել բարձրորակ և գեղագիտական արժեք ունեցող նոր անուն։ Lilium-ը գիտակցված ընտրություն է՝ հանուն մաքուր բաղադրության, զուսպ դիզայնի և իսկական որակի։

 Lilium անվանումը լատիներեն շուշան ծաղկի անունն է։

Շուշանը մաքրության, ազնվականության և ներքին արժանապատվության խորհրդանիշ է։

Այս արժեքներն են բրենդի հիմքում՝ բնականություն, հավասարակշռություն և նրբագեղ մինիմալիզմ։

 

Մեր ամբողջ արտադրանքը արտադրվում է Հայաստանում՝ արդյունաբերական հիմքով և համապատասխան հավաստագրերով։ Բաղադրությունները ստեղծվում են բնական յուղերի և ակտիվ բաղադրիչների հիման վրա։ Մենք լիովին բացառել ենք սուլֆատները, պարաբենները և սիլիկոնները՝ պահպանելով մաշկի և մազերի բնական հավասարակշռությունը։

Յուրաքանչյուր ապրանք ունի իր անհատական փաթեթավորումը՝ որպես հարգանքի և խնամքի նշան։

 

Այսօր Lilium-ի տեսականին ներառում է 20 ապրանք՝ կանանց և տղամարդկանց համար, և շարունակում է զարգանալ։

 

Lilium-ը խնամք է, որը դառնում է փոքրիկ ամենօրյա ռիտուալ։

Վստահություն՝ արտահայտված պարզության մեջ։

Գեղեցկություն՝ առանց ավելորդի։

 

Իմ համար գեղեցկությունը աչքերի փայլն է և մարդու ներքին բարությունը։

Մենք ստեղծում ենք նրանց համար, ովքեր գնահատում են բնականը և իսկականը։

 

Lilium - մաքուր։

Lilium - նուրբ։